Հայաստանում անվճարունակ պարտապանները, զրկվելով բնակարանից, կունենան նվազագույն բնակմակերեսի իրավունք: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Եթե նույնիսկ բնակարանը հարկադիր աճուրդի հանվի, պարտատերը պարտավոր կլինի առնվազն 4.9 մլն դրամ թողնել՝ ելնելով Հայաստանում 40 քմ նվազագույն բնակմակերեսից ու անշարժ գույքի միջին արժեքից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը:
Բռնագանձման ոչ ենթական միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի որոշման համար հիմք է ընդունվել երկու չափանիշ՝ բնակարանի նվազագույն մակերեսը և ՀՀ ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի շուկայական միջինացված գինը: