Այս պահին անձրև է տեղում մայրաքաղաքում։
Հորդառատ անձրև է տեղացել նաև Էրեբունի վարչական շրջանում։
Hraparak.am-ի թղթակիցը հայտնում է, որ անձրևն այնքան ուժեղ է եղել, որ մայթեզրերը ծածկվել են ջրով, իսկ փողոցներով հնարավոր չէ ոտքով անցնել։ Անցորդները թաքնվել էին մոտակա կառույցների տակ, իսկ վարորդները մեքենաները կանգնեցնում էին ապահով վայրերում՝ կարկուտի հարվածներից հեռու պահելու համար։
Ի դեպ, քիչ առաջ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել էր.«Այս երկու օրն էլ հովացեք, որ հետո սկսում ենք տժժժժժժժժալը))»։
Նյութի աղբյուրը ` hraparak.am