
Այսօր արդեն մեզ հաջողվեց պարզել, որ Գյումրիում ողբերգական ավարտ ունեցած վրաերթի հեղինակը Գյումրիի բնակիչ 20-ամյա Ալբերտ Խանոյանն է: Նա ձերբակալվել էր հենց դեպքի օրը: Դատախազությունից փոխանցեցին, որ վարորդը եղել է սթափ վիճակում, ունեցել է վարորդական իրավունք, նախկինում դատված չի եղել: Նախնական՝ ոչ պաշտոնական տվյալներով Ալբերտ Խանոյանը գերազանցել է թույլատրելի արագությունը, դեպքը տեղի է ունեցել մթնշաղին, երբ ամուսիները փորձել են հատել փողոցը:
Ամբողջությամբ՝ hraparak.am