Սյունե Սևադա. «Ամսի մեկի երկուշաբթին մեղավոր չի, որ դուք բառադի եք»
Advertisement 1000 x 90

Սյունե Սևադա. «Ամսի մեկի երկուշաբթին մեղավոր չի, որ դուք բառադի եք»

Եթե որոշել եք փոխվել, անգամ փետրվարի 30-ը, չորեքշաբթի օրը, ժամը 25:98-ը լավագույն ու ամենաճիշտ պահն են՝ սկսելու համար։

Ու եթե որոշել եք, բացարձակ ոչինչ չպիտի ազդի որոշման վրա։ Ավելի լավ ա՝ մի անգամ ընդունեք, որ թույլ եք, ծույլ եք, ստախոս եք, անպատասխանատու եք, կամքի ուժ չունեք, ապրեք էդ գիտակցումը հետներդ քարշ տալով, կերեք ձեզ մի քանի շաբաթ, զզվեք ու հիասթափվեք ձեզնից, ու զրոյից հավաքեք ու փոխեք ձեզ, քան թե հավերժ արդարացումներ ու պատճառներ փնտրեք, թե ինչի էս անգամ նույնպես չստացվեց։

Ամսի մեկի երկուշաբթին մեղավոր չի, որ դուք բառադի եք։

Ձեզ մի խաբեք։

Սյունե Սևադա, Facebook



Նման նյութեր