Պրոֆեսոր Առնոս Հովհաննիսյան. Մեկ հարց ՀՀ վարչապետին, բաց նամակով
Advertisement 1000 x 90

Պրոֆեսոր Առնոս Հովհաննիսյան. Մեկ հարց ՀՀ վարչապետին, բաց նամակով

Հարգելի Վարչապետ, քանի որ Դուք նախընտրում եք լակոնիկ խոսքը, ապա թույլ տվեք առանց նախաբանի Ձեզ դիմեմ միայն մեկ` հետեւյալ հարցով.Աշխարհում եղած բուհերի ցուցակում որ համարի տակ է գտնվում Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտը և որ տեղում էուզում տեղափոխել այն ներկա Կրթության և գիտության նախարարը,վերանվանելով ինստիտուտը համալսարան-հիմնադրամի: Իմ այս հարցն իր մեջ ընդգրկում է այն պրիմիտիվ մտածելակերպը, որ ունեն մեր կրթությունը վերակառուցող մարդիկ: Քանի որ հարցս տրված է բաց նամակի ձևով, երկու խոսք ավելացնեմ ընթերցողների համար:

Կրթությունը պետություն պահելու հիմնաքարերից ամենաամուրն է, և եթե թույլ է տրվում այն տաշելու կամ փոխելու, ապա հենց առաջին պրիմիտիվ քայլից հետո հիմնովին պետք է փոխվի Կրթության և գիտության նախարարության կազմը: Հայաստանը կարող է ունենալ ամենաշատը երկու պետական համալսարան, որոնք կարող են տալ բարձրագույն կրթություն բոլոր նրանց, ովքեր իրոք ուզում են այն ստանալ, և այդ համալսարանները կարճ ժամանակահատվածում կարող են ընդգրկվել աշխարհում բարձր վարկանիշ ունեցող համալսարանների ցանկի մեջ: Դրան կարելի է հասնել առանց հեծանիվ հնարելու:

Ամենալավ ցանկություններով՝ պրոֆ. Առնոս Հովհաննիսյան:



Նման նյութեր