Airbus ընկերությունը Հայաստանից լազերային սարքավորումներ է գնում
Advertisement 1000 x 90

Airbus ընկերությունը Հայաստանից լազերային սարքավորումներ է գնում

LT-Pyrkal հայ-հունական համատեղ ձեռնարկության գլխավոր տնօրեն Գագիկ Բունիաթյանը հայտարարել է, որ Airbus ընկերությունը Հայստանից գնում է լազերային տեխնիկա: 2015 թ. ֆրանսիական ավիակոնցեռնը գնել է փորձնական նմուշներ, իսկ հիմա այն արտահանում է իր ընկերության համար: Ֆրանսիացիներին հետաքրքրել է հայ արտադրողների լազերային էներգիայի համար անհրաժեշտ գրգռման խցիկները, որոնք լուսադիոդների օգնությամբ լույս են կուտակում, փոխանցելով այն շափյուղայի բյուրեղին, որը հագենալով՝ ճառագայթում է: Ընկերությունը լազերներն արտադրում է արհեստական շափյուղայի հիմքի վրա: Տնօրենը հույս ունի, որ շափյուղայի արհեստական աճեցման ավանդույթները, որ վաղուց եղել են Հայաստանում, կվերականգնվեն: Աղբյուրը՝ novostink.ru: