Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Կրեմլում պարգևատրման արարողության ժամանակ երգել է Ռուսական կայսրության «Աստվա՛ծ, պահպանի՛ր ցարին» օրհներգը։
ՌԴ նախագահը դեռ ապրիլին էր հրամանագիր ստորագրել Ժիրինովսկուն «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան հանձնելու մասին։
Այսօր քաղաքական գործիչը շքանշանը ստացել է մյուս պարգևատրվածների հետ միասին, որոնց թվում են եղել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովն ու թավջութակահար, Պուտինի մտերիմ ընկեր Սերգեյ Ռոլդուգինը։
Ժիրինովսկին որոշել է իր շնորհակալությունը հայտնել օրհներգի տողերն արտասանելով։