Արտառոց դեպք Զվարթնոց օդանավակայանում. Ոտքը գիպսի մեջ կնոջը ստիպել են անվասայլակից վերկենալ և քայլելով անցնել զննման սարքով. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Արտառոց դեպք Զվարթնոց օդանավակայանում. Ոտքը գիպսի մեջ կնոջը ստիպել են անվասայլակից վերկենալ և քայլելով անցնել զննման սարքով. pastinfo.am

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` օրերս Զվարթնոց օդանավակայանում արտառոց դեպք է գրանցվել. անվասայլակի մեջ գտնվող 34-ամյա կնոջը օդանավակայանի աշխատակիցն ստիպել է ոտքի կանգնել և քայլելով անցնել զննման սարքով ինչը պատճառ է դարձել երկրորդ կոտրվածքի:

Կիևում ոտքը կոտրված է եղել և գտնվել է գիպսի մեջ, իսկ օդանավակայանի աշխատակիցը ստիպել է ոտքի կանգնել և ինքնուրույն անցնել զննման սարքով, կինն էլ, ոտքը գիպսի մեջ, փորձել է քայլելով անցնել զննման սարքով և հավասարակշռությունը կորցնելով վայր է ընկել՝ արդյունքում ստանալով երկրոդ կոտրվածքը, այս անգամ էլ՝ ձախ նախաբազկի վերին 3-րդի զույգ ոսկրերի փակ կոտրվածք:

Կինը պատրաստվում էր մեկնել Կրասնոդար, սակայն անմարդկային վերաբերմունքի հետևանքով օդանավակայանից տեղափոխվել է հիվանդանոց:

pastinfo.am