Հայտնի են «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի հաղթողների անունները
Advertisement 1000 x 90

Հայտնի են «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի հաղթողների անունները

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին:  Երեկոն նշանավորվեց նաև «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից Ռեժիսոր Ջո Բեռլինգերին «Վարպետ» հատուկ մրցանակի հանձմամբ: Միջոցառումը եզրափակվեց  Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակների հանձնման արարողությունն իրրականացվեց Կոմիտասի ստեղծագործությունների ներքո:

Մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ռեժիոր Քրիս Ավետիսյանի «Դոնալդը լաց եղավ» ֆիլմին:

Կինոքննադատների և լրագրողների միջազգային ասոցիացիայի` FIPRESCI-ի մրցանակին արժանացավ «Անկաշառը» կինոնկարը, ռեժիսոր Մոհամադ Ռասուլոֆ (Իրան):

Միջազգային խաղարկային մրցույթում ոսկե ծիրան-ի արժանացավ  «Ցանկալի Դուրգան» կինոնկարը,  ռեժիսոր Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան):

Արծաթե ծիրանը տրվեց  «Արաբիա» կինոնկարին,  ռեժիսոր Աֆոնսու Ուչոա/Ժուան Դումանս (Բրազիլիա):

Ժյուրիի հատուկ հիշատակում համարվեց  «Վեսթերն» ժապավենը, ռեժիսոր Վալեսկա Գրիզեբախ (Գերմանիա /Բուլղարիա/Ավստրիա):

Միջազգային վավերագրական մրցույթում ոսկե ծիրանի արժանացավ «Ուրվականների որս» ֆիլմը, ռեժիսոր Ռաեդ Անդոնի (Ֆրանսիա/Պաղեստին/Շվեյցարիա/Քաթար):

Արծաթե ծիրանը հանձնվեց «Դերդո մայրիկը և ընկուզենին» կինոնկարին, ռեժիսոր Սերդար Օնալ (Թուրքիա/Հայաստան):

Ժյուրիի հատուկ հիշատակում համարվեց  «Գյուղացիներ» ֆիլմը, ռեժիսոր Ցվետան Դրագնև (Բուլղարիա):

Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում ոսկե ծիրանը հանձնվեց խաղարկային  «Դոնալդը լաց եղավ» ֆիլմին, ռեժիսոր Քրիս Ավետիսյան (ԱՄՆ):

Ժյուրիի հատուկ հիշատակում դեբյուտային դերակատարման համար արժանացավ երիտասարդ և խոստումնալիc դերասան Սամվել Թադևոսյանը, «Կյանք ու կռիվ» ժապավենում Տիգրանին մարմնավորելու համար, ռեժիսոր Մհեր Մկրտչյան (Հայաստան):

Լավագույն վավերագրական կինո ճանաչվեց և ոսկե ծիրանի արժանացավ  «Ձյուն կար» ֆիլմը, ռեժիսոր Թամարա Ստեփաանյան (Ֆրանսիա/Հայաստան/Լիբանան):

Ժյուրիի հատուկ հիշատակում համարվեց  «Օրիժին» կինոնկարը, ռեժիսոր Աշոտ Մկրտչյան (Հայաստան):

Լավագույն կարճամետրաժ ժապավեն համարվեց և ոսկե ծիրանի արժանացավ «Ջրի երեսին մնալ» ֆիլմը, ռեժիսոր Էրիկ Շահինյան (ԱՄՆ):

«Փառատոնի շրջանակում մի քանի ֆիլմ եմ դիտել և պետք է ընդգծեմոր «Ոսկե ծիրանն» իրական երևակայականհրավառություն էրև նրանքովքեր չհաղորդակցվեցին փառատոնինշատ բան կորցրեցին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և հավելեց, որ հաջորդ տարի մենք կունենանք ֆիլմարտադրության նոր մոդել. ծրագիրը քննարկվել է բոլոր կինոարտադրողների հետ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանի խոսքով` կինոյի բոլոր օջախները պետք է բռունցք դառնան ու համատեղ աշխատեն Հայաստանում ֆիլմարտադրությունը զարգացնելու նպատակով: «Պետք էմիասին գործելայլ ոչ իրար դեմ»,-շեշտեց նա:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններիցմեկն էՀիմնվել է 2004 թվականին`

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամիԿինոգետների ևկինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրենկինոռեժիսոր Հարություն Խաչատրյանըծրագրերի տնօրենկինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստականտնօրենկինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։



Նման նյութեր