
ՌԴ Լենա գետում նախօրեին 21-ամյա երիտասարդ է խեղդվել, ով ՌԴ էր մեկնել արտագնա աշխատանքի: Armlur.am-ի տեղեկություններով, տղան սոցիալապես անապահով ընտանիքից էր: Մայրը ուռուցքով հիվանդ է: Հայրը Սպիտակ քաղաքում զոդող է աշխատում:
Տղան գետում խեղդվել է երեկ, դին գտել են այսօր առավոտյան: Մեր եղեկություններով՝ 21-ամյա Նարեկ Հակոբյանը քառօրյա պատերազմի մասնակից էր, ծառայել է Մարտունու զորամասերից մեկում:
Էդվարդ Արզումանյան
Լոռի