X.com. Իլոն Մասկը խորհրդավոր կայք է գործարկել
Advertisement 1000 x 90

X.com. Իլոն Մասկը խորհրդավոր կայք է գործարկել

Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը խորհրդավոր կայք է գործարկել, որը կոչվում է x.com, հայտնում է Gizmodo կայքը: Ինչպես հաղորդվում է, կայքում դեռ ոչինչ հրապարակված չէ, բացի x տառից:

Նշվում է, որ երբ Իլոն Մասկը PayPal-ի հիմնադիրներից էր, այդ դոմեյնն արդեն նրան էր պատկանում: Այս ամսվա սկզբին Մասկը այն հետ է վերցրել: Գործարքի գինը չի հրապարակվում:

Ձեռնարկատերը խոստացել է, որ շուտով «կուղղի» կայքը: Դա կարող է լինել Մասկի նոր նախագիծը, սակայն դա ոչ ոք դեռ հստակ չգիտի: