ԱՄՆ փոխնախագահը կայցելի Վրաստան, բայց ոչ Հայաստան. Սուրեն Սարգսյան
Advertisement 1000 x 90

ԱՄՆ փոխնախագահը կայցելի Վրաստան, բայց ոչ Հայաստան. Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը օգոստոսի սկզբին այցելելու է Վրաստան։

Սա ամերիկյան նոր վարչակազմի հետ վրացիների հերթական շփումն է։ Վրաստանի վարչապետին Սպիտակ Տանն արդեն իսկ ընդունել են ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը։ Պետքարտուղար Թիլերսոնը նշանակվելուց օրեր անց հանդիպել է Վրաստանի արտգործնախարարին։

Դրանից զատ Ալիևն ու Մամեդյարովը տետ-ա-տետ հասցրել են հանդիպել պետքարտուղար Թիլերսոնին, իսկ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։

Նոր վարչակազմի հետ մեր շփումները դեռևս սահմանափակվել են Սարգսյան-Փենս և Նալբանդյան-Թիլերսոն հեռախոսազրույցներով։ Պետք է ակտիվանալ…»:

 



Նման նյութեր