«Մոսկվայում, ուր հայերի թիվը վաղուց հատել է 500.000-ի սահմանագիծը, լիարժեք գործող նույնիսկ մեկ հայկական վարժարան չենք կարող հիշատակել». Արշալույս Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Մոսկվայում, ուր հայերի թիվը վաղուց հատել է 500.000-ի սահմանագիծը, լիարժեք գործող նույնիսկ մեկ հայկական վարժարան չենք կարող հիշատակել». Արշալույս Զաքարյան

Արշալույս Զաքարյանի Facebook-յան գրառումը. «Ստամբուլում, ուր բնակվում է շուրջ 70.000 հայ, գործում է 16 հայկական վարժարան: Մոսկվայում, ուր հայերի թիվը վաղուց հատել է 500.000-ի սահմանագիծը, լիարժեք գործող նույնիսկ մեկ հայկական վարժարան չենք կարող հիշատակել: Այստեղ գործում են հայկական կիրակնօրյա ու մեկօրյա ընդամենը երկու-երեք դպրոց: Նույն վիճակն է Ռուսաստանի այն շրջաններում, ուր կա հոծ հայկական բնակչություն, այդ թվում բացառապես հայերով բնակեցված գյուղեր ու ավաններ: Պարբերաբար ոտնահարելով մեր իրավունքներն ու արժանապատվությունը՝ դեռ մեզնից էլ պահանջում են իրենց լեզվին տալ պետական լեզվի կարգավիճակ: Խելքի՛ աշեցեք»:



Նման նյութեր