«Ինձ տարբեր մարդիկ հարցնում են՝ Իսկանդերը Հայաստանի՞նն է, թե՞ Ռուսաստանինը»
Advertisement 1000 x 90

«Ինձ տարբեր մարդիկ հարցնում են՝ Իսկանդերը Հայաստանի՞նն է, թե՞ Ռուսաստանինը»

Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ տարբեր մարդիկ հարցնում են՝ Իսկանդերը Հայաստանի՞նն է, թե՞ Ռուսաստանինը։ Ասում եմ՝ Հայաստանինն է։ Ընկերներիցս մեկն էլ սկսեց կոնկրետ հարցեր տալ։ Ասում է, իսկ ինչո՚ւ էին ռուսները ներկայացնում հրապարակում։ Ասում եմ, Հայաստանը այն գնել է, հայ անձնակազմի պատրաստվածությունը չէր հասցրել ավարտին հասցնել, դրա համար ռուսներն էին։ Ասում է՝ էն վարկային 200 մլն-ով են առել։ Ասում եմ՝ 200 չի, 220 մլն է, այդ վարկային համաձայանգրով տասը տոկոս Հայաստանն է ներդրել։ Ասում է՝ մեկ է, չեմ հավատում։ Ասում եմ՝ հարցնում ես՝ պատասխանում եմ»։



Նման նյութեր