Երգչուհի Սոնա Շահագելդյանը նոր երգ է թողարկել։ Այն կոչվում է «Իմ աղջիկ»։ Երգի հեղինակն Արմինե Բաղդասարյան է։ Այն նիվիրված է փոքրիկ աղջկա, որը վաղաժամ մահացել է։ Tert.am Life–ի հետ զրույցում Սոնան հայտնեց, որ երգի հեղինակը հատուկ այդ փոքրիկի համար է գրել երգը։
«Հեղինակի ցանկությամբ ես կատարեցի այդ երգը։ Ինձ համար շատ դժվար էր այդ մասին երգել։ Ինքս զգացմունքային մարդ եմ ու դժվարությամբ եմ տանում յուրաքանչյուր կորուստ։ Հատկապես, երբ ծանոթացա այդ փոքրիկի ընտանիքին, լսեցի իրենց պատմությունն ինձ շատ հուզեց»,– ասաց Սոնան։
Այսօր այդ փոքրիկի ծննդյան տարեդարձն է։ Սոնան «Իմ աղջիկ» երգը հրապարակել է ֆեյսբուքում և մակագրել. «Ինձ համար բավականին ծանր է այն կորուստ ասվածը: Մանավանդ, երբ վերաբերվում է մանկանը, աշխարհ եկած ու կյանքը չվայելած: Ցավագին եմ ընդունում և ինքս ծնող լինելով բնականաբար գիտակցում եմ ծնողների ցավը, տառապանքը և թախիծը հոգու: Այսօր իմ շատ մոտ մարդու երեխայի ծննդյան տարեդարձն է»։