«Վախենամ, որ նախարարությունն ի վիճակի չլինի իրականացնել ներդրողների իրավունքների պաշտպանության գործառույթ»
Advertisement 1000 x 90

«Վախենամ, որ նախարարությունն ի վիճակի չլինի իրականացնել ներդրողների իրավունքների պաշտպանության գործառույթ»

Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անցած շաբաթ նորանշանակ վարչապետին առաջարկ էինք հղել, որ կա «ներդրողների իրավունքների պաշտպանության և աջակցության» բարձր լիազորություններով օժտված թիմ ստեղծելու անհրաժեշտություն: Երեկ էլ, կառավարությունում տեղի ունեցան մի շարք կառուցվածքային փոփոխություններ, այդ թվում էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվեց «ներդրումների և ձեռներեցության աջակցության» նախարարություն:

Վախենամ, որ նախարարությունն ի վիճակի չլինի իրականացնել ներդրողների իրավունքների պաշտպանության գործառույթ:

Օրինակ, երբ գյուղապետը ներդրողին վաճառված հողատարածքը ապօրինի կերպով «տեղաշարժում» է, կամ որ էլցանցը պահանջում է կաշառք մարդու գնած հողատարածքի վրա համապատասխան հաղորդակցություն անցկացնելու համար կամ, որ անպարկեշտ փաստաբանը օտարերկրյա ներդրողի շահերը դատարանում պաշտպանելու փոխարեն կապնվում է «գցող» կողմի հետ և կրկնակի գումար աշխատում, ի՞նչ պետք է անի նոր նախարարությունը»:



Նման նյութեր