
Երեկ Կոտայքի մարզում գրանցվել է ինքնասպանության փորձի դեպք. 27-ամյա աղջիկը, ինքնասպանության նպատակով, ցած է նետվել 3-րդ հարկի պատշգամբից: Մեր տեղեկություններով՝ աղջիկը երբ ցած է նետվել, ընկել է 2-րդ հարկի կտուրին և վնասվածք է ստացել: Դեպքից անմիջապես հետո նրան տեղափոխել են հիվանդանոց և պարզվել է, որ նա ունի կոտրվածքներ: