Օտարերկրացին Դիլիջանից երթուղայինի մեջ «տաբուրետկայի» վրա նստած է հասել Երևան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օտարերկրացին Դիլիջանից երթուղայինի մեջ «տաբուրետկայի» վրա նստած է հասել Երևան

Բարև Ձեզ։ Դիլիջանից գազելով գալիս եմ Երևան։ Նկարի տղան միակ օտարերկրացին է ու նստած է տաբուրետկի վրա։

Եթե մարդ Երևանից է գալիս Դիլիջան, գալիս նստում է իր տեղում ու վերջում վարորդը բոլորից հավաքում է գումարը ու շարժվում։

Իսկ Դիլիջանից գնալու համար հակառակն է՝ պետք է նախապես տոմս գնես քո տեղի համար։ Տղան շուտ էր եկել ու նստել էր իր տեղը առանց իմանալու որ պետք է նախապես գնի, վերջում հանին նստեցրին տաբուրետկին, որովհետև ավելի ուշ եկածները բոլոր տեղերը գնել էին։ Հաջորդ գազելը պետք է 1 ժամից լիներ՝ 11ին , բայց ասեցին չի լինելու։

Ինչի եմ այսքան երկար գրում։ բանն այն է որ դեպի Դիլիջանի պես տուրիստական վայր տրանսպորտը խայտառակ վատն է ու վատ է կազմակերպած։

Մարդ իրեն վատ է զգում էս խարխուլ գազելի մեջ, ուր մնաց 1.5 ժամ տաբուրետկի վրա պպզած գնա։

Խնդրում եմ զբաղվել հարցով։ Իդեալական կլիներ եթե հնարավոր լինի տոմսերը նախապես գնել էլեկտրոնային տարբերակով։

Սամվել Հովհաննիսյան, Facebook



Նման նյութեր