Լոռվա անեկդոտների լավագույն տասնյակը
Advertisement 1000 x 90

Լոռվա անեկդոտների լավագույն տասնյակը

Կուրթանեցին գնում է կոլտնտեսության նախագահի մոտ և ասում.
– Ընկեր Հ.-յան, ձիուն տոկը տվելա:
Ընկեր Հ.-յանն էլ թե.
– Տո լավա արել, ձին ի±նչ գործ ուներ ստոլբի գլխին£
***
Երիտասարդ աղջիկը տարիքն առած ծերունուն.
-Հայրիկ ջան, քանի± տարեկան եք…
-82…
-Իրո՞ք, բայց ես Ձեզ չէի տա…
-Հա հենց գիդես ես էլ կարա±մ…

***
Լոռեցին տղային պիտի հեռագիր ուղարկի Մոսկվա, որ իրենց հարևանի տղան մահացել է:
Փոստում իմանում է, որ ամեն բառի համար պետք է փող տա, սկսում է հեռագիրը կրճատել ըստ ունեցած գումարի չափի:
Կրճատում-կրճատում վերջում գրում է Մացակ Վարդգես վսյո:
3 օր անց գալիս է պատասխան հեռագիր վաա…

***
Լոռեցին մտնում է տուն, տեսնում զոքանչին` ավելը ձեռքին, ասում է.
-Այտա, էդ թռնը±մ ես, թե՞ արդեն պասադկա ես արել:

***
Ռուբենը ձմերուկ է առնում բերում տուն, անկողնու վերմակի տակ պահում, որ հաջորդ օրը կտրեն: Երազում տեսնում է, որ էս երեխեքը ձմերուկը կտրել ու համով-համով խլպշտում են:
Այսահարված վեր է թռնում ու մթության մեջ սկսում ձմերուկը փնտրել և հանկարծ ձեռքը ընկնում է կնկա հետույքին:
Շոշափելով ասում է. – Էլի լավ պրծանք, էս շան լակոտնին մի դիլիմն են հաջողացրել՝ տարել:

***
Սովետի տարիներին, Հեռավոր Արևելքում ծառայող լոռեցի զինվորը տուն նամակ է ուղարկում$
«Տեղս նեղ ա, թե կով ունեք, ծախեք, թե ունեք ոչ` առեք-ծախեք, եկեք ինձ ազատեքե:

***
– Գևո, որ մին կնգանդ հետ քնեմ, իրուր բաջանաղ չենք ըլըմ:
– Չէ, ապո, քվիտ ենք ըլըմ:

***
Ռուբենը էշով գնում է Երևան: Կանգառում կանգնած տրամվայից էշին կապում է, ինքը մտնում շուկա:
Որոշ ժամանակ անց շուկայից դուրս գալով, տեսնում է ոչ էշը կա, ոչ էլ տրամվայը: Զարմացած ասում է.
Լավ, էշը չորս ոտ ուներ, ասենք գլուխն առել, կորել ա, բա էն անդեր շուշաբանդն ի՞նչ էլավ:
Հաջորդ անգամ Երևան գալով, էշին կապում է էլեկտրասյունից, մտնում խանութ: Խանութից դուրս գալով` տեսնում է էշը չկա, բայց տեղը մի ոստիկան է կանգնած: Զարմանքից քար կտրած` մոտենում է ու ասում. Բարիհաջողում, էշ ջանե:
Դեռ խոսքը չավարտած` էս ոստիկանը սրա փորին մի էն տեսակ քացի է տալիս, որ էս խեղճ մարդը կպչում է պատին: Փորը բռնած` կրկին մոտենում է և ասում. Էշ ջան, էդ լավ ա, որ մարդ էս դառել, բայց դե էդ անտեր քացի տալը մտահան չես արել:

***
Մի կիրովականցի բիձա էշի հետ գնալիս է լինում, մեկ էլ անտառում քեֆ անող ջահելների ա հանդիպում… Սրանք թե` Հոպա’ր, արի մի թիքա արա…
Նստում է… Ջահելները իրար աչքով էն անում ու սկսում կենաց խմել…
Խմում եմ էշի կկենացը:
Ես էլ եմ էշի համար խմում:
Էշ ջան ողջ էղնես:
Ու էդպես, սաաաաղ էշի կենացն էն խմում… Բիձեն լուռ լսում է, վերջում բաժակը վերցնում-ասում.
Տղերք ջան, ես էլ եմ Իմ էշի կենացը խմում, որ սենց լավ շրջապատի տեր ա:

***
Մեկը հարբած, հալից ընկած, մտնում է ավտոբուս: Աջ շարքում նստածներին ասում է՝ դուք սաղդ դեբիլ եք, ձախ կողմը նստածներին էլ` սաղդ անբարոյական եք…
Ձախ շարքից մի տիկին հուզված.
-Ի՞նչ ես դուրս տալիս, այ ալկաշ, ես բարոյական կին եմ, երբեք չեմ դավաճանել իմ ամուսնուն….
-Լավ, լավ, էլ խի ես ձենդ գլուխդ գցըմ, վեր կաց` գնա աջ շարքըմ նստի…

LorvaHumor



Նման նյութեր