Չզարմանաք, այս խնդրանքի հեղինակը ոչ թե միջնադարում ապրող ինչ-որ իսպանուհի է, որի ընտանիքն ինկվիզիցիայի ճիրաններից փրկելու համար զոհաբերում է որդուն, այլ 21-րդ դարում ադրբեջանցի մի մայր, որի նամակն ուղղված ապշերոնյան բռնապետին հրապարակել են գրեթե բոլոր ադրբեջանական ԶԼՄ-ները…
Ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր, նախկին դատախազ Վիդադի Իսքենդերլիի մայրը՝ Հաբիբա Իսքենդերովան և եղբայրը՝ Իսֆենդիյար Իսքենդերովը նամակով դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին… Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում իրենց բարեկամի գործունեությունից, ով ստահոտ տեղեկություններ է տարածում Ադրբեջանի մասին և հրաժարվում են իրենց բարեկամից, ով իր հակաօրինական գործունեությամբ պախարակում է Իսքենդերլիների ցեղը… Իսկ նամակի վերջում, Թբիլիսիում պատսպարված Վիդադի Իսքենդերլիի մայրը և եղբայրը խնդրում են Ադրբեջանի իշխանություններին «օգնել վերացնել իրենց խայտառակող այդ խարանից»… Այսինքն, ընդդիմադիր գործչի մայրը խնդրում է Ալիևին սպանել իր որդուն…
Ադրբեջանում ընդդիմադիրների նկատմամբ միայն դեռ այս ճնշման մեթոդին չէին դիմել… Ընդդիմադիրներին սպանել են ու սպանում են մինչև հիմա, բայց այն չէին անում բարեկամների և հարազատների պատվերով… Բազմաթիվ են նաև դեպքերը, երբ Ադրբեջանում ապրող ընդդիմադիր գործիչների բարեկամները դիմում են իշխանություններին և հրաժարվում իրենց բարեկամից, բայց նրան ֆիզիկապես վերացնելու խնդրանքն առաջինն է…
Համոզված եմ, որ այս նամակի հեղինակները նստում են հենց Ալիևի աշխատակազմում, իսկ Իսքենդրելիի մայրը, եղբայրը և մյուս բարեկամները Իլհամ բաբայի գերիներն են, որոնց նվաստացնելով և նրանց անունից այսպիսի նամակներ հրապարակելով Ալիևների ընտանիքը հաշվեհարդար է լինում ընդդիմադիր գործչից, իսկ Ինսքենդերլիի մայրը ինչպես միջնադարում ապրող իսպանուհին փորձում է իր որդուն զոհաբերելով փրկել ընտանիքի մյուս անդամներին, բայց այս անգամ ոչ թե կրոնավոր ինկվիզիտորներից, այլ քաղաքական ֆաշիստից՝ Ադրբեջանի սուլթանիկ Իլհամ Ալիևից…
Այսքանից հետո դեռ որևէ մեկը կարող է համոզել հայերին, որ վերջիններս կարող են ադրբեջանցիների հետ համերաշխ ապրե՞լ Իլհամի բռնապետությունում… Իլհամ Ալիևը չի խնայում իրեն քննադատող ազերիներին… Էլ ուր մնացին հայերը…
Հ.Գ. Վիդադի Իսքենդերլիի բախտը, որքան հասկացա չբերեց ի տարբերություն Ալիևի կողմից Թբիլիսիից գողավցած և Բաքվում հայտնված ևս մեկ ընդդիմադիրի՝ Աֆղան Մուխթարլիի, որը բանտում է, բայց դեռ ողջ է… Վիդադիի մահապատժի ենթարկելու մասին որոշումն Ալիևը կայացրել է նրա մոր անունից և չեմ զարմանա, եթե այն շուտով իրականացավի… Վիդադին կարող է միամիտ տեղը վրաերթի ենթարկել Թբիլիսիի փողոցներից մեկում, գազի արտահոսքից թունավորվել ընկերների հետ նարդի խաղալիս, կաթված ստանալ և այլն… Մահապատժի ձևն էլ կընտրեն սուլթա Իլհամը և սուլթանուհի Մեհրիբանը…