Հնչեղություն ունեցող դատական գործերով մասնակիցներն իրենց պահվածքով, վարքագծով և ասելիքով մի քանի գլուխ բարձր պետք է լինեն
Advertisement 1000 x 90

Հնչեղություն ունեցող դատական գործերով մասնակիցներն իրենց պահվածքով, վարքագծով և ասելիքով մի քանի գլուխ բարձր պետք է լինեն

Փաստաբան Նորայր Նորիկյանը գտնում է՝ քաղաքական հնչեղություն ունեցող դատավարություններն իրենց բնույթով ու ընթացքով, իսկ դրանց մասնակիցները՝ հատկապես, պետք է մի քանի գլուխ բարձր լինեն՝ թե՛ իրենց պահվածքով, թե՛ վարքագծով, և թե՛ ասելիքով:

Փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում գրառման է կատարել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Վերջին հաշվով, ցանկացած դատավարություն բանավեճ է՝ ճշմարտությունը որոնելու և գտնելու․․․

Դատավարության յուրաքանչյուր մասնակից, օգտագործելով իր իրավասությունների առավելագույնը, դատավարության ընթացքում ձգտում է հասնել իր համար առավելագույնին, և դա բնական է։

Քաղաքական հնչեղություն ունեցող դատավարություններն իրենց բնույթով ու ընթացքով, իսկ դրանց մասնակիցները՝ հատկապես, պետք է մի քանի գլուխ բարձր լինեն՝ թե՛ իրենց պահվածքով, թե՛ վարքագծով, և թե՛ ասելիքով․․․

Այդպիսի դատավարությունները պետք է «Դասընթաց» լինեն, կլանեն հասարակության լայն շերտերի ուշադրությունը՝ հասկանալու և ըմբռնելու դատավարության բոլոր ասպեկտները, այդ թվում և քաղաքական ու գաղափարական․․․

Այդ դատավարությունները լավագույն հարթակն են՝ հասցնելու մարդկանց այն գաղափարներն ու ճշմարտությունը, որի համար այդ մարդիկ հայտնվել են անազատության մեջ։

Եթե այդ ամենը չկա, և գերակշռում է շոուն, ուրեմն կա՛մ այդպիսի վեհ գաղափարներ ի սկզբանե չեն եղել, ընդամենը պարզ շահարկում է, կա՛մ մարդիկ այլ նպատակ ունեին և ունեն․․․» գրառել է Նորայր Նորիկյանը:



Նման նյութեր