Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ունեցել
Advertisement 1000 x 90

Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ունեցել

Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 5-րդ կմ-ին հուլիսի 20-ին, ժամը 00:00-ի սահմաններում իրար են բախվել «BMW X-5» և «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենաներ: Վարորդները և «VAZ 2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «VAZ 2106»-ի վարորդը՝ 1986 թ. ծնված Բորիս Հապետյանը, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն: