Սերոբ Խաչատրյանի Facebook-յան գրառումը.
«Բրազիլիայում ավարտվել է Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան։
Հայաստանի դպրոցականները նվաճել են 2 արծաթե, 2 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր՝ զբաղեցնելով 41-րդ տեղը։
Վրաստանը նվաճել է 1 ոսկե‚ 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ 12-րդ տեղ‚ Ադրբեջանը՝ 4 բրոնզե մեդալ և 2 գովասանագիր՝ 42-րդ տեղ, Թուրքիան՝ 1 արծաթե մեդալ, 3 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր՝ 35-րդ տեղ։
Մեր տարածաշրջանի առաջատարն Իրանն է՝ 2 ոսկե, 3 արծաթե, 1 բրոնզե մեդալ՝ 5-րդ տեղ։
Միքայել Մկրտչյան և Գագիկ Մաղաքյան՝ արծաթե մեդալ‚ Սերգեյ Ներսիսյան և Վահան Մարտիրոսյան՝ բրոնզե մեդալ‚ Վահե Կարագուլյան՝ գովասանագիր։
Անցած տարի 1 արծաթ էր‚ 4 բրոնզ, 1 գովասանագիր։
Հայաստանը ոչ մի կերպ ոսկե մեդալ չի կարողանում նվաճել։ Միակ ոսկե մեդալը 1993-ին է եղել։
Կայքում ասվում է‚ որ կարող են լինել փոփոխություններ՝ հավանաբար ի նկատի ունեն բողոքարկման արդյունքում հնարավոր փոփոխությունները»։