Սան Մարինոն աշխարհում առաջինը անցում կկատարի նոր սերնդի 5G ցանցին. b4b.am
Advertisement 1000 x 90

Սան Մարինոն աշխարհում առաջինը անցում կկատարի նոր սերնդի 5G ցանցին. b4b.am

Կենտրոնական Եվրոպայի Սան Մարինոյի Հանրապետությունը կդառնա առաջինն աշխարհում իր երկրում 5G ցանց տեղաբաշխելով: Ինչպես սպասվում է, երկիրը անցնում կկատարի նոր սերնդի ցանցին արդեն 2018թ.վերջին:

Սան Մարինոն բոլոր կողմերից շրջապատված է Իտալիայի տարածքով: Տեղի կապի Telecom Italia Mobile (TIM) օպերատորը մտադիր է երկիրն օգտագործել որպես հարթակ՝ նոր տեխնոլոգիայի փորձարկման համար, գրում է իտալական Il Sole 24 Ore պարբերականը:

TIM-ի տեխնիկական տնօրեն Ջովաննի Ֆերիգոյի խոսքով՝ Եվրոպան կարևոր դեր է կատարել 2G տեխնոլոգիայի զարգացման հարցում, այնուհետ զիջել է ասիական երկրներին 3G-ի դեպքում և ԱՄՆ-ին՝ 4G-ի պարագայում:

«5G-ի հետ միասին մենք մտադիր ենք Եվրոպային վերադարձնել ստանդարտների ստեղծման հարցում առաջատարի դիրքերը»,- ասել է նա:
Բջջային օպերատորները թեսթավորում են 5G տեխնոլոգիան ողջ երկրում, առավել ակտիվություն են ցուցաբերում Հարավային Կորեայի, Չինաստանի և ԱՄՆ-ի ընկերությունները:
Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ նոր սերնդի ցանցին անցնելու տնտեսական առավելությունը կկազմի 113 մլրդ եվրո մինչև 2025թ.:

Դրանց համար ենթակառուցվածքների ստեղծումը Եվրոպայում կպահանջի 56 մլրդ եվրոյի ներդրում և կապահովի մոտ 2.3 մլն նոր աշխատատեղերի ստեղծում:

b4b.am