Դերասանուհի և ռեժիսոր Ինգրիդ Կոկչյանը բաժանվել է ամուսնուց: Այս մասին տեղեկանում ենք Ինգրիդի Facebook-յան էջից, որտեղ նա նշել է, որ իր և Արմեն Մկրտչյանի հարաբերություններն ավարտվել են: Ինչպես գիտենք, զույգն իր համատեղ կյանքի ընթացքում 2016թ. դուստր է ունեցել:
Նշենք նաև, որ Ինգրիդի նախկին ամուսինը եղել է հաղորդավար Արման Մարգարյանը: Նրանք ունեցել են որդի, ով արդեն 11 տարեկան է: