Գորիսում օրերս շենքի 4-րդ հարկից ընկած 4-ամյա փոքրիկին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:
Նա նշեց, որ երեխայի վիճակն արդեն բավարար է, նա ապաքինվում է: 4-րդ հարկից ընկնելու հետևանքով երեխան ստացել էր գլխի շրջանի վնասվածք, թոքերի սալջարդ և աջ երիկամի վնասվածք:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գորիսում 4-ամյա փոքրիկն ընկել է շենքի 4-րդ հարկից, երբ տանը մենակ է եղել։