Սիրված երգչուհի Սիրուշոն Facebook-ի իր էջում կիսվել է կանադական շրջագայության իր տպավորություններով. «Կանադական շրջագայությունը տևեց մեկ շաբաթ, որի ընթացքում ունեցա 2 մենահամերգ: Այդ մեկ շաբաթում հասցրեցի ծանոթանալ և աշխատել հետաքրքիր մարդկանց հետ, լիցքավորվեցի հանդիսատեսի անսահման էներգիայից և Հայաստան վերադարձա անմոռանալի հիշողություններով։ Շնորհակալ եմ»:












