Panda Green Energy էլեկտրակայանը գտնվում է Չինաստանի Դատուն մարզում, Շանսյի շրջանում և ընդգրկում է արևային պանելների 2 տեսակ. սպիտակ բարակ թաղանթային ֆոտոէլեկտրական բջիջներ և սև մոնոբյուրեղային սիլիցիումային ֆոտոէլեմենտներ: Նրանք դասավորված են այնպիսի հաջորդականությամբ, որ վերևից դիտելիս ստանում են պանդայի կերպար, որը Չինաստանի ազգային խորհրդանիշն է:
Կայանը ստեղծվել է ՄԱԿ-ի ծրագրերի շրջանակներում, որը ուղղված է բնապահպանությանը: Panda Green Energy էլեկտրակայանը նաև զբոսաշրջային վայր է: Նշենք, որ կայանի հզորությունը 50 ՄՎտ է, որը ապագայում դառնալու է 100 ՄՎտ:
naked-science.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը