Lifehacker.ru-ն գրում է, որ WhatsApp-ը Telegram-ի հիմնական մրցակիցներից մեկն է։ Հավելվածում, իհարկե, բացակայում են որոշակի գործառույթներ, սակայն դրա կատարելագործման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Հայտնի մեսինջերի նոր տարբերակում ցանկացած տիպի ֆայլի ուղարկման և մի քանի այլ հնարավորություն է հայտնվել։
Նախկինում ևս WhatsApp-ը հնարավորություն էր տալիս ուղարկել որոշակի ֆայլեր, սակայն ֆորմատների քանակը սահմանափակված էր միայն էլեկտրոնային փաստաթղթերով՝ pdf, docx, xlsx և այլն։ Հնարավոր չէր լուսանկարներ ուղարկել ֆայլերի, առավել ևս՝ արխիվների ձևով։
WhatsApp-ի նոր տարբերակում այդ սահմանափակումը հանվել է։ Այժմ կարելի է ուղարկել ցանկացած ֆորմատի ֆայլ, այդ թվում՝ արխիվներ, երաժշտություն, տեսանյութ, ծրագրեր և այլն։ Դրանք բոլորը ներբեռնվում են և պահպանվում սարքավորման Downloads հատվածում։
Երկրորդ փոփոխությունն ավելի շատ առնչվում է WhatsApp-ով լուսանկարներն ուղարկելու հարմարավետությանը։ Երբ ձեզ միանգամից մի քանի լուսանկար են ուղարկում, դրանք տեսնում եք կոլաժի տեսքով։ Դա շատ ավելի հարմար է, քան լուսանկարներից յուրաքանչյուրն առանձին ցուցադրելը։ Իհարկե, ցանկության դեպքում կարող եք բացել ֆայլերից յուրաքանչյուրն ու դիտել ամբողջական ծավալով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը