Հենրիխ Մխիթարյանը և Ջուլիա Ռոբերտսը լուսանկարվել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակից հետո (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հենրիխ Մխիթարյանը և Ջուլիա Ռոբերտսը լուսանկարվել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակից հետո

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է հոլիվուդյան աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերտսին:

Չեմպիոնների գավաթի միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցել է «Ռեալ»-ի հետ: Այդ խաղին հետևել է նաև հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը, ով նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագու է: Հանդիպումից հետո Մխիթարյանը նկարվել է Ռոբերտսի հետ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ընկերական այդ խաղում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթել է «Ռեալ»-ին: