Հումոր. Սիրուհին դուրս եկավ լոգարանից և հանդիպեց…
Advertisement 1000 x 90

Հումոր. Սիրուհին դուրս եկավ լոգարանից և հանդիպեց…

Նախկին կինս դասախոս է համալսարանում: 3 ամիս առաջ եմ բաժանվել, բնակարան եմ վարձակալում: Նորմալ հարաբերություններ ենք պահպանել:

Մեկ ամիս առաջ կինս շաբաթ առավոտյան եկավ իմ տուն՝ համակարգչից ինչ-որ բան վերցնելու:

Այդ պահին լոգարանից դուրս է գալիս իմ ընկերուհին:

Միայն սրբիչով, բնականաբար: Սենյակ է գնում և կնոջս ավտոմատ կերպով ասում.

– Բարև, Աննա Իվանովնա:

– Բարև, Յուլյա: …երկուսը մի քանի վայրկյան քարանում են, ինչից հետո ընկերուհիս մտախոհ ասում է.

– Այոոո, ես, կարծես, ստուգարքս չեմ հանձնի: Եվ երկուսը ծիծաղում են բարձր, իսկ ես ապուշի պես կանգնած եմ…



Նման նյութեր