Քաղաքագետ Գագիկ Համբարյանի Facebook-յան հրապարակումը:
Մեր արևելյան հարևանները բացարձակ չեն ամաչում ի ցույց դնելու իրենց բարդույթները… Թերարժեքության բարդույթով տառապող ադրբեջանցիների մոտ շատ լավ է ստացվում դիմացինին զարմացնելը և միևնույն ժամանակ այդ նույն դիմացինի աչքերում աներեսի և հիմարի տպավորություն ստեղծելը… Հիշում եք, ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսանակ Մարիա Զախարովային ազերի լրագրողները ուղղակի զզվեցրել էին ամեն մամլո ասուլիսի ժամանակ «քարվաճառյան մարդասպան» Դիլգամ Ասկեորվից հարցեր տալով… Արդյունքը՝ Մարիա Զախարովայի բավական կոպիտ պատասխանն էր ազերի լրագրողներին և Ադրբեջանի ԱԳՆ-ին…
Հիմա էլ, կատարելով Բաքվի պատվերը, ռուսական ազգանունով մի ազերի լրագրող, որը գտնվում է Ռիգայում և լուսաբանում է խորհրդային հայտնի երգչուհի Լայմա Վայկուլեի «Laima. Jurmala. Rendez-vous» փառատոնը, հարցազրույց է վերցրել տիկին Լայմայից և հետևայալ հարցն ուղղել. «Ձեր կարծիով ո՞վ է այս պահին ամենահետաքրքիր երիտասարդ ադրբեջանցի երգիչը»:
…Խեղճ Լայմա…
Պատկերացնում եք խեղճ կնոջ վիճակը, ով ինչպես կարելի է հասկանալ վերջինիս պատասխանից բացարձակ չի հետաքրքրվում ադրբեջանական շոու բիզնեսով և կլկլացնող ոչ մի օղլուի կամ ղըզըի չգիտի… Իսկ պատասխանը շատ պարզ է… Լայմա Վայկուլեն տարրական անտեսել է ազերի աներես լրագրողի հարցը և չի պատասխանել վերջինիս…
Տեսնես սրանք ի՞նչ են մտածում, որ այսպիսի ապուշ հարցեր են տալիս… Նույնիսկ խորհրդային միության տարիներին և ներկա ռուսական շոու բիզնեսում ազերիները գրեթե բարձր տեղեր չեն զբաղեցրել… Մուսլիմ Մագոմաևը հայտնի դարձավ ի շնորհիվ Առնո Բաբաջանյանի երգերի… Իսկ ներկայումս ադրբեջանցի ներկայացվող Էմինը, ոչ մի կապ չունի ազերի ազգի հետ… Նա, ինչպես շատ Ադրբեջանի հրեաներ, նույն Բաքվի կողմից միտումնավոր ադրբեջանցի է ներկայացվում… Բայց խնդիրը նրանում է, որ ադրբեջանցի լրագրողները բացարձակ չեն ամաչում իրենց անհեթեթ պահվածքից…
Համոզված եմ, որ Ադրբեջանում Լայմային չեն ների երիտասարդ և գեղեցիկ երգչուհի Զեյմաբ Խանլարովային չիմանալու փաստը…
Հ.Գ. Որքան հասկացա, Բաքվում բավական ծանր են տանում մեր և ռուսաստանցի հայտնի երգիչների զուգերգերը… Լայմայի պարագայում, դա Թաթայի հետ շատ հաջողված զուգերգն է…