Գևորգ Չաուշի գերեզմանը վերակառուցելու համար գումար հավաքողները խաբեբաներ են․ Մշեցիներ
Advertisement 1000 x 90

Գևորգ Չաուշի գերեզմանը վերակառուցելու համար գումար հավաքողները խաբեբաներ են․ Մշեցիներ

Արևմտյան Հայաստանում գտնվող մեր հայրենակիցները, ովքեր դավանափոխ են եղել,  շարունակում են հայաստանյան իրենց այցելությունները։ Այս անգամ խումբ է ժամանել Մուշից, որն իր հետ կտանի «Նուբար» ազգագրական համույթին։

«Համայնքը հիմնադրվել է 2014 թվականին, աշխատանքներ են տարվում հայոց լեզվի և պատմության դասավանդման ուղղությամբ։ Փորձում ենք աշխատանքներ կատարել նաև գերեզմանատան հետ կապված, որի հարցը քննվում է դատարանում, քանզի ապացուցվել է, որ այն քրիստոնյաների է պատկանում։ Կա նաև ՌԴ-ում Արմեն Գալաստյան անունով մեկը, ով գումար է հավաքում Գևորգ Չաուշի գերեզմանը վերակառուցելու համար, սակայն նման բան չկա, որովհետև դատարանը դեռևս վճիռ չի կայացրել, և մենք վերակառուցելու, վերանորոգելու իրավունք չունենք։ Նման խմբերը խաբեությամբ են զբաղվում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համայնքի ղեկավարը։

Շարունակելով վերջինին՝ Արևմտահայերի Ազգային կոնգրեսի անդամ Արագած Ախոյանը մանրամասնեց․

«Մուշում կա գերեզմանատուն, որտեղ հայերի աճյուններ են ամփոփված, այդ թվում և Գևորգ Չաուշինը։ Հիմա դատական գործընթաց է ու օրինական տերը հայկական ձևավորված համայնքն է, որն ունի գրանցում։ Կան մարդիկ, ովքեր փորձում են հերոսանալ, մեկն ասում է՝ քարը տանենք, մյուսը՝ այլ բան, ինչն առանց դատարանի թույլտվության անհնար է։ Ուստի, եթե օգնություն անհնարժեշտ լինի՝ համայնքը պաշտոնապես կհայտնի»։

asekose.am