Իսրայելն ապամոնտաժել է մետաղական կոնստրուկցիաները, որոնք մնացել էին Տաճարի լեռան գլխավոր մուտքի մոտ, որ կարգավորեն մոտ երկու շաբաթ շարունակվող կրոնական բախումը սրբավայրի շուրջ, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով տեղի հեռուստատեսության Երկրորդ ալիքին։
Ցուցադրված տեսանյությում երևում է, թե ինչպես են աշխատողները գիշերը հավաքում են մի շարք արգելապատնեշներ, որոնք պետք է բազմությանն ուղղեին մետաղորսիչերի կողմ: Նրանք հանել են նաև հարմարանքները, որոնց վրա նախկինում տեղադրված են եղել տեսախցիկներ: Դա առիթ է հանդիսացել, որ գիշերը հավատացյալներ ցնծան փողոցներում, սակայն դեռևս չեն վերադարձել Տաճարի լեռ՝ սպասելով իրենց կրոնական առաջնորդների եզրակացությանը։