Սիրիայից` Հայաստան, այստեղից՝ Մոնտենեգրոյի բանտախուց. hetq.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Սիրիայից` Հայաստան, այստեղից՝ Մոնտենեգրոյի բանտախուց. hetq.am

Կիսամերկ ու թալանված, Մոնտենեգրոյի բանտում, ապա Պոդգորիցա քաղաքի փախստականների ճամբարում 35 օր անցկանելուց հետո սիրիահայ Մարալ Նալպանտեանը երկու որդիների հետ վերադարձել է Հայաստան և իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել իրենց անօրինական միգրացիայի ենթարկած անձանց դեմ:

Ոստիկանությունը 2015 թ.-ի նոյեմբերի 11-ին ձերբակալել է Գեղամ Վահանյանին և Օհանիկ Շավիշյանին: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 26-ին հրապարակեց սիրիահայ ընտանիքին անօրինական միգրացիայի ենթարկելու գործով դատավճիռը: Մարալ Նալպանտեանին ու նրա երկու որդիներին Շվեդիա մեկնելու համար օտարերկրյա պետության մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու փոխարեն, շահադիտական նպատակներով կեղծ փաստաթղթեր և կեղծ տեղեկություններ ներկայացնելու համար ամբաստանյալներ Գեղամ Վահանյանին և Օհանիկ Շավիշյանին դատարանը մեղավոր ճանաչեց  Քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտեց 5 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման:

Մարալ Նալպանտեանը 2013թ. մարտին սիրիահայերի մի խմբի հետ տեղափոխվում է Հայաստան և երկու որդիների հետ վարձով է բնակվում Երևանում: Ասում է, որ դժվարությամբ էին վարձը վճարում, և ծանոթ սիրիահայերը խորհուրդ են տվել տեղափոխվել կաթոլիկ եկեղեցուն կից (Թբիլիսյան խճուղի) հանրակացարանը, որտեղ Սիրիայից բռնագաղթած բազմաթիվ հայեր էին բնակվում: Իրենք եկեղեցում մնացել են մոտ 7 ամիս, որից հետո եկեղեցու սպասավորներն առաջարկել են ազատել սենյակը: «Ասացին՝ գնացեք Շվեդիա կամ բնակարան վարձեք, մենք բնակարանի վարձը կվճարենք»,- պատմում է տիկին Մարալը:

 

Ամբողջությամբ՝  hetq.am