Facebook-ի զուտ շահույթն ավելացել է 71%-ով. b4b.am
Advertisement 1000 x 90

Facebook-ի զուտ շահույթն ավելացել է 71%-ով. b4b.am

Facebook ընկերության հասույթն ու շահույթը 2017թ. երկրորդ եռամսյակում զգալի ավելացել է: Այս մասին ասվում է ընկերության զեկույցում:

Ընկերության ընդհանուր հասույթը այդ ժամանակահատվածում կազմել է 9.32 մլրդ դոլար՝ 45%-ով ավելի անցած տարվա համեմատությամբ: Միևնույն ժամանակ, Facebook-ի զուտ շահույթն աճել է 71%-ով՝ հասնելով 3.89 մլրդ նշագծին:

Ընկերությունն ավանդաբար եկամուտ ստանում է գովազդից: Գովազդին բաժին է ընկնում հասույթի 98.3%-ը:

Օգտատերերի թիվը, որոնք սոցցանց են մուտք գործում թեկուզ ամսվա մեջ մեկ անգամ, ավելացել է 17%-ով՝ մինչև 2.01 մլրդ մարդ:

b4b.am



Նման նյութեր