Այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կրակոցներ են հնչել, ինչի մասին քաղաքացին ահազանգել է ոստիկանություն:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Հուլիսի 27-ին Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 29 շենքի բնակիչներից մեկն ահազանգել և հայտնել է, որ իր եղբոր բնակարանի պատերին, պատուհանին կան կրակոցի հետքեր»,-հայտնեցին ոստիկանությունից:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, որը տեղում իրականացնում է համապատասխան աշխատանքներ: