Դիմահարդարումը կարող է կնոջը դարձնել էլ ավելի գեղեցիկ ու գրավիչ, և հակառակը՝ սխալ շեշտադրումների պատճառով կինը կարող է կորցնել այն հմայքը, որն ունի բնությունից: Դիմահարդարումը ևս ենթրակվում է նորաձևության կանոններին, սակայն այս առումով հարկավոր է պահանել չափավորությունն ու տիրապետել գաղտնիքներին: Այս և դիմահարդարման վերաբերյալ այլ թեմաների շուրջ Life.panorama.am-ը զրուցել է ամերիկաբնակ դիմահարդար Ռուզաննա Ահարոնյանի հետ, ով, ի դեպ, դերասան Վահագն Ստեփանյանի՝ Դելոյի կինն է:
«Ամռանը նորաձև և գեղեցիկ է համարվում թարմ, եթերային դիմահարդարումը՝ ոչ շատ կոսմետիկ միջոցներով. Իհարկե, խոսքը երեկոյան դիմահարդարման մասին չէ: Պարբերաբար հարկավոր է օգտագործել ամռան համար նախատեսված խնամքի միջոցներ, որոնք կհոգան մեր մաշկի թարմության համար»,- նշեց դիմահարդարը:
Խոսելով դեմքի առավելություններն ու թերություններն ընդգծելու և թաքցնելու մասին՝ Ռուզաննան նշեց.
«Արդեն բոլորիս հայտնի կոնտուրինգը կարող է ավելի արտահայտել կնոջ գեղեցկությունը և հարկ եղած դեպքում նաև քողարկել ավելորդությունները: Կոնտուրինգի միջոցով անգամ հնարավոր է փոխել դեմքի կառուցվածքը, դիմագծերը, և դա անել աչքի համար աննկատ կերպով: Պարզապես այս հարցում ևս պետք է հաշվի առնել, որ նորաձևթյան աշխարհում հիմա շատ ավելի ակտուալ են բնական տարբերակները: Ի դեպ՝ նորաձև են ոչ միայն բնական դիմահարդարումը, այլև բնական հոնքերը: Վերջին շրջանում շատ տարածված են անգամ, երբ դրանք չեն կտրվում ու հարդարվում. փոքր-ինչ անհավասար ու թափթփված հոնքերը այս տարվա հիթն են»:
Ըստ դիմահարդարի՝ ստվերաներկերի ներկապնակում այս տարի նորաձև են վարդագույնի և նարնջագույնի բաց ու մուգ երանգները, որոնք էլ ավելի հետաքրքիր են դարձնում կնոջ հայացքը:
Ամբողջությամբ՝ life.panorama.am