Ադրբեջանցի ըմբիշներն ապստամբել են
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցի ըմբիշներն ապստամբել են

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները, որոնք նախապատրաստվում են օգոստոսի 21-26-ը Փարիզում կայանալիք աշխարհի առաջնությանը և իրենց վերջին հավաքն են անցկանցում Բաքվի Excelsior հյուրանոցում հայտարարել են, որ բոյկոտում են հավաքը և չեն մասնակցի աշխարհի առաջնությանը, քանի որ երկար ժամանակ է նրանց չեն վճարում աշխատավարձերը… Ադրբեջանցի ապստամբ ըմբիշների մեջ են օլիմպիական չեմպիոն Թորգուլ Ասկերովը, Հաջի Ալիևը և ուրիշներ…

Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆիրդովսի Ումուդովը հայտարարել է, որ իրենք կմասնակցեն առաջնությանը… Անդրադառնալով հունա-հռոմեական ոճի ըմբիշների բողոքներին, վերջինս նշել է, որ նախկինում ֆեդերացիան շատ մեծ ուշադրություն է դարձրել նրանց,իսկ հիմա կան խնդիրներ,որոնք ունեն աշխարհի շատ ֆեդերացիաներ…

Ումուդովի ասածը ծանրակշիռ կլիներ, եթե բավական մեծ ֆինանսական խնդիրներ ունեցող Ադրբեջանն ահռելի գումարներ չծախսեր օտար մարզիկներին գնելու, Իսլամիադա և Եվրոպական առաջին օլիմպիադա կազմակերպելու, ինչպես նաև Ֆորմուլա 1-ի մրցաշարեր անցկացնելու վրա…

Վերջին օրինակը՝ Ադրբեջանը մի ամբողջ վոլեյբոլի կանանց թիմ է գնել Ուկրաինայից…
Այսինք,օտարներին զարմացնելու և իբրև թե սեփական գովանդն անելու համար Իլհամ Ալիևը գումարներին ունի,իսկ հարազատ օլիմպիական չեմպիոնին և այլ մարզիկներին արդար վաստակած աշխատավարձը վճարելու հնարավորություն չունի…
Մեկնաբանություններն ավելորդ են…

Սոված ըմբիշների ապստամբությունը դեռ սկիզմբ է… Սոված ազերին վերջում Ալիևի գնած ահռելի քանակությամբ զենքը հենց վերջինիս դեմ է ուղղելու…»:



Նման նյութեր