Պատմաբան Վահե Անթանեսյանի Facebook-յան գրառումը.
«Կաթողիկոս Դավիթ Դ Վաղարշապատցին գումար վերցնելով Մելիքսեդեկ Գառնեցի եպիսկոպոսից` նրան դարձրեց աթոռակից: Ապա նրանք երկուսով որոշեցին կաշառք վերցնել Սրապիոն Ուռհայեցի վարդապետից և նրան ևս դառցնել աթոռակից կաթողիկոս: Այսպիսով, 16-րդ դարավերջին և 17-րդ դարասկզբին միաժամանակ կային երեք կաթողիկոսներ, որոնցից յուրաքանչյուրը կեղեքում էր ժողովրդին իր մասով: Այս երեք կաթողիկոսները նաև աջակցեցին Շահ Աբասին` դատարկելու և հայաթափելու Հայաստանը:
Նրանց մասին Առաքել Դավրիժեցին գրում է. «Խորհեցան խորհուրդ, և ոչ տէրամբ ի գրեցելումն, ի կորուստ անձանց իւրեանց, այլ ի կործանումն և ի տապալումն աշխարհին և ի ջնջումն ազգին իւրեանց»: