ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 28-ին՝ ժամը 17:49-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Քարավան» ռեստորանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ4 ավտոճանապարհի 105-րդ կմ-ում բախվել են «Mercedes C-200» մակնիշի (վարորդ՝ Վ. Փ.) 34 MR 925 պետհամարանիշի և «Ford tranzit» մակնիշի 35 FU 863 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Բ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1999 թ. ծնված Ս. Փ.-ը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնհատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան: