Նարեկ Ղազարյանի Facebook-յան գրառումը.
«Վրաստան գնացող ընկերներ, զգույշ եղեք: Վրացիք էլ առաջվանը չեն:
Կոբուլետի չմտած՝ ԳԱԻ-ն կանգնացրեց, ասեց՝ ինձ ասել են, որ 5 կմ առաջ Շեկվեթելիի մոտ հոծ գիծ ես հատել: Ասեցի` բա էտ ո՞վ ա եղել, որ չի կանգնացրել, քեզ ա ասել, համ էլ՝ Շեկվեթելիի մոտ ԳԱՅ-ի ավտո չեմ տեսել, ասեց՝ ԳԱԻ չէ, գրաժդանսկի ավտոյով են նկարել:
Ասի՝ լավ, ասենք,թե ասել են, բա վիդեո՞: Ակտը գրեց, ասեց՝ կգնաս էս ակտով Օզուրգետի դիմում կգրես, վիդեոն ցույց կտան:
Ընդ որում՝ խախտումս 50 լարիանոց էր, բայց տուգանեցին 100, քանի որ մի տարվա մեջ երկրորդ անգամն էր: Գնացի Բաթումիի ԳԱԻ, ասին պիտի դիմումը վրացերեն գրվի կամ գրես ռուսերեն տաս թարգմանեն, նոտարով հաստատեն, նշես վրացական համար ու մի ամսվա մեջ պատասխան կստանաս sms-ով, որ գաս վիդեոն նայես:
Պրիտոմ դիմումը պիտի գրես Օզուրգետիում, որը Բաթումիից 1 ժամ 20 ր ճամփայա: Մի խոսքով՝ զգուշ եղեք, ստեղ գրաժդանսկի ավտոյով են ֆռում ու բողոքարկումը մի հատ խուժան ժանրի կինոյա»: