Դատարան է ուղարկվել մոր և դստեր վերաբերյալ քրեական գործը, որի շրջանակներում նրանց մեղադրանք է առաջադրվել պոռնկությանը նպաստելու համար:
Նախաքննության ընթացքում մորն ու դստերը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ, գույքային օգուտներ ստանալու նպատակով նպաստել են կնոջ կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Այսպես՝ ըստ մեղադրանքի՝ 64-ամյա կինը դստեր հետ նախնական համաձայնությամբ գույքային օգուտներ ստանալու նպատակով կնոջն առաջարկել են իրենց բնակարաններում, իրենց իսկ կողմից հրավիրված հաճախորդների հետ գումարի դիմաց պարբերաբար սեռական հարաբերություններ ունենալ: Ստանալով վերջինիս համաձայնությունը՝ 2000-5000 դրամի, ինչպես նաև սննդամթերքի դիմաց կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու համար տղամարդկանց պարբերաբար հրավիրել են իրենց պատկանող բնակարաններ, նրաննից ստացել են պայմանավորված գումարները, տրամադրել են համապատասխան սենյակներ, որտեղ էլ նրանք սեռական հարաբերություններ են ունեցել կնոջ հետ, իսկ ստացված գումարներով վերջինիս հետ համատեղ համաձայնությամբ հոգացել են առօրյա կարիքները: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Նշենք, որ կինը, ում մայր ու դուստր առաջարկել են պոռնկությամբ զբաղվել, ամուսնալուծված է եղել: