Լուսանկարիչ Լուսին Դավթյանի Facebook-յան հրապարակումը:
«Ստեփանավանի քաղաքային այգին է: Պատմական այգի է: Պատմական է՛ր: Իր ծառներով: Տեղաբնակները պատմում են, որ այգում Ղարաքիլիսայի ճակատամարտի օրերին իր զորախմբով հանգրվանել է Անդրանիկ Զորավարը, իսկ մինչ անցած ձմռան սաստիկ ձյունը, իրենց հանգիստն էին վայելում քաղաքաբնակները և հյուրերը:
Գաղտնիք չէ, որ ձմեռը տեղումնառատ էր: Ձյուն շատ էր տեղացել, ու դա հավանաբար լուրջ առիթ է եղել տեղի ղեկավարության համար, որ պատմական այգին իր հազվագյուտ ծառերով գլխատվեր,- «Բա, հո էս նեղ ժամանակներում, որ ձյան ծանրությունից ծառերը կոտրվեն, ընկնեն մարդկանց գլխին ու մի փորձանք բերե՞ն…»,- ծառերի գլխատումը այսպես է հիմնավորում քաղաքապետարանի աշխատակիցը:
«Սոս Սարգսյանին» չեն գլխատել. պետք է ենթադրել, որ արձանի վրա քիչ է ձյուն տեղացել:
Իսկ սա Սոս Սարգսյանի անունը կրող փողոցն է:
Մայթեզրի ծառերն էլ են հատվել, իսկ տեղը նորատունկեր են, որոնք սոճու հատված ճյուղերից են ամրացված»:
Իսկ եթե այս տարի էլ առատ ձյուն տեղաց… հերթը անտառի՞նն է լինելու»: