Այսօր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկի, հարսանեկան հանդիսությունն է: BlogNews-ն իր ընթերցողին է ներկայացրել տոնական արարողության առաջին կադրերը:
Նշենք, որ փեսայի ազաբը՝ խաչեղբայրը, դերասան Հրանտ Թոխատյանի կրտսեր որդին է՝ Հայկը:
Հիշեցնենք, որ Ամիրյանի որդու հարսնացուն պրիմա պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Ժակլին Սարխոշյանի դուստրն է՝ Լիլի Զախարենկոն: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ՀՀ մշակույթի նախարարի ապագա հարսիկը մասնագիտության հարցում չի հետևել մորը, ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մարքեթինգի ֆակուլտետը:
Հայկ Ամիրյանը, ով ժամանակին հեռուստատեսային մանկապատանեկան հաղորդումներ էր վարում, ուսանել է ԱՄՆ-ում եւ տեւական ժամանակ է՝ բնակվում է Գլենդելում: Սարխոշյանի եւ Ամիրյանի ընտանիքները վաղուց են բարեկամություն անում, Հայկն ու Լիլին էլ դեռ պատանեկությունից են ճանաչում միմյանց: