Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի հատ անեկդոտ կա է, որ տղան նամակ է գրում աղջկան թե` «քեզ հասնելու համար ոչ մի խոչընդոտ ինձ չի կանգնացնի, ես կանցնեմ, կրակի, ջրի ու սառույցների միջով, լեռներն ու ձորերը, անանցանելի անտառները և ճահիճները, վայրի կենդանիները, օձ ու կարիճները չեն կարող ինձ կանգնեցնել… կյանքս, եթե վաղը անձրև չլինի կգամ քեզ կտեսնեմ!!!»:
Հիմա դա ճիշտ էս վիրտուալ հայրենասիրությունն է, կարդում ես ոգևորվում, ասում ես՝ արա էս ի՞նչ շատ մարդ է ուզում Հայրենիքի համար մի լավ բան անել, արի հնարավորություն տանք, մի բան նախաձեռնենք, ու որ դա անում ես իրականում գործնականորեն Հայրենիքին օգտակար որևէ գործի մասնակցելու, քո չնչին, բայց շատ կարևոր լուման ներդնելու տեսնում ես, որ նույն, մի խումբ նվիրյալ տղերքն ու աղջիկներն են, ովքեր իրականում ոչ գրում են, ոչ խոսում, այլ գլուխները կախ, գործ են անում:
Այսուհետ որտեղ հանդիպեմ «կոչ» անողներին՝ ասելու եմ, որ դուք՝ պարոնայք փուչիկներ, էդ օդը ձեր տան մեջ բաց թողեք!!!»: