Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բաքվում ընթացող «Բաքվի տափը» երաժշտական փառատոնի շրջանակում Ադրբեջան էր ժամանել նաև խորհրդային և ռուսական էստրադայի «Примадонна» Ալլա Պուգաչովան… Ըստ «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ի, Ալլա Բորիսովնան Բաքվում վատացել է…
Իրեն նվիրաված երեկոյի ժամանակ երգչուհին պլանավորել էր 7 երգ երգել, սակայն կատարել էր ընդամենը 5-ը… Դրանից առաջ հրաժարվել էր պատասխանել լրագրողների հարցերին պատճառաբանելով, որ շատ հիվանդ է… Իսկ կիրակի օրն, ըստ պարբերականի, ընդհանրապես չի երևացել փառատոնին…
«Կոմսոմոլսկայա Պրավդա»-ին հաջողվել է պարզել, որ երգչուհին ընդհանրապես չեղարկել է իր երկրորդ ելույթը՝ ճնշման բարձրացման պատճառով և վերջինիս օգնության են հասել բժիշկները,որոնք անընդհատ հերթապահել են փառատոնին…
Մեկ ամիս առաջ, երբ Ալլա Պուգաչովան վատացել էր և հետազոտվել էր մոսկովյան հիվանդանոցներից մեկում, բժիշկները վերջինիս թույլ էին տվել մեկնել Լատվիա…
68-ամյա երգչուհին Բաքվում անկեղծացել էր և ասել. «Հանուն »Տափ»-ի ես նույնիսկ ինքնաթիռ եմ նստել, չնայած երկար տարիներ չեն թռչում…»:
Ասում են, որ երգչուհու վատացման պատճառներից մեկը կարող էր լինել Բաքվում հաստատված սարսափելի շոգը և +40 ջերմաստիճանը…»: