Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանաթուրքական տանդեմը հերթական հակայակական ձեռնարկին է նախապատրաստվում… Թուրքիայում գործող «Հայկակակն անհիմն պնդումների դեմ պայքարող» կազմակերպության ղեկավար Գեքսել Գյուլբեյը հայտարարել է, որ նրանց կազմակերպությունը պայքարելու է, որ արցախյան գերեվարությունից ազատի 3000 ադրբեջանցիների,որոնք գտնվում են Արցախում արդեն 25 տարի..
Ըստ Գյուլբեյի, նրանց առկայության մասին իրեն պատմել են վրացիները և իրանցիները, որոնք այցելել են Արցախ և իրենց աչքերով են տեսել սոված և ծարավ ադրբեջանցիներին, որոնք ամբողջ օրն աշխատում են…
Գյուլբեյը հայտարարել է, որ այդ հարցով նրանք դիմելու են Թուրքիայի օրենսդիր մարմին, ԱԳՆ և միջազգային մարդասիրական և իրավապաշտպան կաազմակերպություններին…
Այն, որ այս տեղեկությունը տարարական սուտ է՝ դա փաստ է… Տարարկան տրամաբանություն… Այդ, այսպես կոչված, 3000 գերինեը, որոնք հայտնվել են Արցախում, քանի տարեկան են եղել երբ գերեվարվել են և քանի տարեկան են հիմա, որ անմարդկային՝ սոված և ծարավ աշխատելով մինչև հիմա ողջ են մնացել և դեռ աշխատունակ են…
Պարզվում է, որ 25 տարի առաջ հայերի կողմից գերեվարված բոլոր ազերիները կան և ոչ մեկը, նույնիսկ իր բանկան մահով չի մահացել… Միայն այս հարցերին պատասխանելուց հետո նոր կարելի է բանավիճել ադրբեջանցիների հետ…
Պաշտոնական Բաքվի գործելաոճն է…. Մի անտրամաբանական ապատեղեկատվություն տարածել ծախու ԶԼՄ-ների միջոցով, իսկ որոշ ժամանակ անց էլ իրենց մանկլավիկների շուրթերով այն բարձրաձայնել… Առաջին փուլն անցել են… Հուլիսի սկզբին Ալխանլուի դեպքեորից հետո ֆրանսիական որոշ թերթեր հրապարակեցին 4000 ազերի գերիների մասին ապատեղեկատվությունը…
Հիմա էլ 3000 գերիների մասին է բարբաջում Իլհամ Ալիևի ձեռքերից սնվող Գեքսել Գյուլբեյը…
Ադրբեջանում լավ կլինի խելքին մոտ ստեր հորինեն… Համ էլ Բաքվում չեն հասկանում, որ հայերը մտադրություններ չունեն 25 տարի ինչ-որ թուրքերի կերակրել…
Արցախում կան երկու թուրքեր,բայց սրանք հանցագործներ են՝ Դիլգամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնք, ցավոք, հայերի կողմից հանցանք կատարելու պահին չոնչացվեցին, ինչպես նրանց «կոլեգա» Հասան Հասանովը… Ու հիմա Բաքուն ջանքեր է գործադրում նոր հերոսներին ազատելու համար…»: