Սամվել Գևորգյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի ճանապարհները վտանգավոր են կյանքի ու առողջության համար, քանի որ՝
1. Վարորդների մի մասը ուղղակի տխմար են և մեքենա վարելուն մոտենում ցանկանալով ինքնահաստատվել ու չմտածելով թե իր, թե դիմացինի ընտանիքների մասին: Հանդիպակաց դուրս գալը, աննորմալ արագությունները, խմած վիճակում, միաժամանակ ծխել, հեռախոսով խոսել ու “ավգոնի” դուրս գալը լրիվ սովորական բաներ են: Ու այս տխմարներին բացատրում ես, մեկա չեն հասկանում
2. Ճանապարհների որակը ահավոր է: Շատ հատվածներում, խորդուբորդության պատճառով, մեքենաները քիչ է մնում դուրս թռնեն ճանապարհից
3. Ճանապարհային ոստականությունը գործում է ոչ թե կանխարգելիչ, այլ պատժիչ սկզբունքով: Հիմնական գործը թաքնվել բնակավայրերի մուտքի ցուցանակների մոտ: Գորիս, Վեդի, Վայք, Եղեգնաձոր, Արտաշատ, Պռոշյան ու մնացած տեղերում մշտական երևույթ է
4. Գիշերային ժամերին առանց լուսավորության գյուղտեղխնիկայի և կովերի առակայությունը ճանապարհներին, հատկապես մայրուղիներում:
5. Ճանապարհային նշանների բացակայություն կամ սակավություն: Տեղեր կան, որ շատ վտանգավոր են, սակայն ոչ մի նշան չկա վարորդներին զգուշացելու նպատակով
6. Անսարք մեքենաների շահագործումը: Այնպիսի մեքենաներ եմ տեսել, որ կողքով անցնելիս քանդվում են, ուր մնաց դուրս գան «տրասա»
7. Հաստատ էլի բան կան, բայց այսքանը հիշեցի
Ու այս ամենի պատճառով խլվում են մարդկանք կյանքերն ու առողջությունը…»: