Ինչպես տեղեկացրել էինք, որ երեկ Արարատի մարզի Այգեզարդ գյուղի գերեզմանոցի մոտակայքում` Կարմիր սարի հատվածում, 16-ամյա տղա է հոսանքահարվել ու մահացել:
Yerkir.am-ի հետ զրույցում Շահումյանի գյուղապետ Սերժիկ Բաբայանը հայտնեց, որ 16-ամյա Գեղամ Հովհաննիսյանն իրենց համայնքից էր: «Գեղամն ըմբշամարտով էր զբաղվում: Երեկ առավոտյան էլ ընկերներով գնացել էին բացօթյա տարածքում մարզվելու: Հետո տղան ցանկացել է բարձրանալ էլեկտրասյան վրա ու նկարվել: Ընկերները փորձել են համոզել, որ չանի նման բան, քանի որ վտանգավոր է, բայց տղան բարձրացել է սյան վրա ու հոսանքահարվել…»,- ասաց գյուղապետը: